Լրահոս

19.12.2011 13:23


Հայաստանում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօրվա ասուլիսում հայտնել է, որ համաձայն Ազգային վիճակագրության տվյալների, Հայաստանում, ավանդաբար տղա երեխա ունենալու ցանկությամբ պայմանավորված, ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ։ «Այդ հավասարակշռությունը խիստ խախտված է», - ընդգծել է բանախոսը։

Ըստ ՄԱԿ ներկայացուցիժչի՝  այդ ոչ բնական անհավասարակշռությունը հեռանկարային ադեցություն կունենա առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովրդագրության վրա։

«Ամենակարևորը, որ խախտվում է, դա մարդու իրավունքն է` ապրելու իրավունքը: Սա պրոցես արդյունք է ավանդական և զարգացած տեխնոլոգիաներով մտածելակերպերի բախման»,- նշել է Գարիկ Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը