Ֆ. Խաչատրյան. «Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հայտարարում, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում նշել է, թե 2011թ. թե՛ հաջողությունների և թե՛ կորուստների տարի էր։ Բանախոսը ձեռքբերում է համարում քաղաքական նոր մշակույթի ձևավորումը՝ կոալիցիայի և ՀԱԿ–ի բանակցային գործընթացը։ Ֆելիքս Խաչատրյանն էլ ասել է, որ անցնող տարին այդքան էլ թեժ չէր, սակայն պնդել է, որ ներկա իշխանությունների գործունեության գնահատականը կլինի երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը։
ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, որ առաջիկա ընտրությունները տարբերվելու են բոլոր նախորդ ընտրություններից։ ՀԱԿ ներկայացուցիչն էլ դատապարտել է ընտրական նոր օրենսգիրքը, որն, ըստ բանախոսի՝ լրացուցիչ կոռուպցիա է ստեղծելու ԿԸՀ–ում։
–Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հայտարարում, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ,–հարցադրել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ընտրական շտաբի ստեղծումը ընտրական օրենսգրքի խախտում է։ Համլետ Հարությունյանն էլ կես կատակ հակադարձել է, թե երևի նա արդեն գնացել է այդ ճանապարհով։

7or.am