Լրահոս

19.12.2011 12:41


ՀՀԿ–ն Սյունիքի մարզպետի արարքին քաղաքական գնահատական չի տա

ՀՀԿ–ն Սյունիքի մարզպետի արարքին քաղաքական գնահատական չի տա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ կսպասեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի արարքի վերաբերյալ իրավական վճռին, որից հետո նոր ՀՀԿ–ն իր քաղաքական գնահատականը կտա։ Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից «7օր»–ը հետաքրքրվել է՝ իրավական գնահատականը եղավ, ինչպիսի՞ն է ՀՀԿ–ի քաղաքակա՛ն գնահատականը։

–Եթե հանցակազմ չի եղել, էլ ինչ քաղաքական գնահատական,–պատասխանել է Շարմազանովը։

Այնուհետև նա ավելացրել է, որ քաղաքական առումով իրենք վատ են վերաբերվում բոլոր վատ երևույթներին։

ՀՀԿ մամուլի խոսնակը ծիծաղելի համարել նաև իրենց աթոռից կառչած պաշտոնյաների պահվածքը.

–Բոլոր պաշտոնյաները պետք է իմանան, որ մի օր եկել են, մի օր էլ պետք է գնան, ծիծաղելի եմ նայում այն քաղաքական գործիչներին, ովքեր շատ դժվարությամբ են հեռանում իրենց աթոռից կամ մտածում են, թե իրենք այստեղ Աստծո նամեստնիկներն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը