ԱՄՆ–ը և ՄԱԿ–ը դատապարտել են Եգիպտոսի իշխանության կողմից կիրառվող բռնությունները
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոր անհանգստություն է հայտնել Եգիպտոսում ցուցարարների նկատմամբ արդեն երեք օր շարունակվող ճնշումների և բռնությունների առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գոլծակալությունը։
«Ես Եգիպտոսի անվտանգության ուժերին կոչ եմ անում հարգել և պաշտպանել բոլոր եգիպտացիների իրավունքները, այդ թվում՝ խոսքի և հավաքների իրավունքները»,–ասվում է Քլինթոնի կոչի մեջ։
Ավելի վաղ Եգիպտոսում տիրող իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
Կիրակի օրը Կահիրեի կոնտրոնում՝ կառավարական շենքերի և խորհրդարանի մոտ, շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանների միջև։ Երկրի առողջապահության նախարարությունը հաղորդում է երեք օրվա ընթացքում 10 զոհերի և 450 վիրավորների մասին։