«Բարսելոնա»–ն հռչակվեց աշխարհի ակումբային առաջնության հաղթող
Կատալոնական «Բարսելոնան» երեկ հերթական տիտղոսը նվաճեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ` դառնալով աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Ճապոնիայում կայացած մրցաշարի եզրափակչում «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախեց բրազիլական «Սանթոսին»:
17-րդ րոպեին հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, իսկ 25-րդ րոպեին այն կրկնապատկեց Չավին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սեսկ Ֆաբրեգասը դիմակայության արդյունքը դարձրեց 3։0: Խաղի 82-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց դարձյալ Մեսսին` դառնալով կրկնակի գոլի հեղինակ: Արգենտինացին փայլուն հանդիպում անցկացրեց` ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
«Բարսելոնան» 2-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող` սրանով 2010-11թթ. մրցաշրջանում նվաճելով 5-րդ տիտղոսը: Ավելի վաղ կատալոնացիները դարձել էին Չեմպիոների լիգայի հաղթող, Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր:
«Բարսելոնա»–ն հռչակվեց աշխարհի ակումբային առաջնության հաղթող
Կատալոնական «Բարսելոնան» երեկ հերթական տիտղոսը նվաճեց Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ` դառնալով աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ճապոնիայում կայացած մրցաշարի եզրափակչում «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախեց բրազիլական «Սանթոսին»: