Քաղաքական

16.06.2025 09:44


Լարված իրավիճակ Քասախում. բռնի ուժ կիրառելով` բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Քասախում. բռնի ուժ կիրառելով` բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)

Քասախում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին: 11 անձ բերման է ենթարկվել ՆԳՆ ոստիկանություն:

Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ պահանջում են՝ 59 երթուղու ավտոբուսները նախկինի պես բարձրանան մինչև գյուղի կենտրոն, քանի որ այժմ մարդիկ ստիպված են մի քանի կիլոմետրոտքով գնալ մայրուղուց մինչև գյուղի կենտրոնականհատված։ Իսկ նոր տրանսպորտի համար, որը բավականին փոքր է և քիչ ուղևորներ է կարողանում տեղափոխել, բացի այն, որ տեղ չի լինում նստելու, ստիպված են ավելի թանկ վճարել։

Այս խորագրի վերջին նյութերը