Բեռնար Ֆասիե. «Պետք է արագացնել ԼՂ հակամարտության կարգավորումը»
Տարեվերջին իր առաքելությունն ավարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում հայտարարել է, թե Հարավային Կովկասում իրադրությունը բարելավելու համար պետք է արագացնել ԼՂ հակամարտության կարգավորումը։ «Այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։ Հակամարտության ձգձգումը հանգեցնելու է լուծումների բարդացմանը»,–ասել է Ֆասիեն։
Նա ընդգծել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Բեռնար Ֆասիեին կփոխարինի Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը։