Կարծիք

15.06.2025 20:49


Իրանը կարող է պարտվել ու կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրել, ինչպես ժամանակին Եգիպտոսը

Իրանը կարող է պարտվել ու կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրել, ինչպես ժամանակին Եգիպտոսը

Իրանը կարող է պարտվել ու կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրել, ինչպես ժամանակին Եգիպտոսը, բայց դրանով Իրանը, որպես պետություն, չի վերանա։

Սիրիան ու Իրաքը նույնպես չեն վերացել, բայց փոխվել են ռեժիմները։ Նրանց պատմությունը շարունակվում է։

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ փայլուն կերպով լուծելով տակտիկական խնդիրները, որով ապահովում է իր գոյությունը, ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում։

Ի տարբերություն Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Իսրայելը, երկարաժամկետ կտրվածքով, կարող է վերանալ ընդամենը մեկ խոշոր պարտության հետեւանքով։ Դա Իսրայելի համար շատ վատ հեռանկար է։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը