Վ. Հովհաննիսյան. «Համագործակցություն կարող է լինել ընտրություններն ավելի արդար անցկացնելու վերաբերյալ»
Անդրադառնալով գալիք ընտրություններին տարբեր ուժերի հետ համագործակցելու հնարավորությանը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎահանՀովհաննիսյանն ասել է, որհամագործակցության տարբեր ձևաչափեր գոյություն ունեն։
–Որոշ աստիճանի համագործակցություն չեմ բացառում բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև,–նշել է նա։ Հարցին, թե ինչ է հասկանում որոշ աստիճանի համագործակցություն ասելով՝ ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանել է.
–Այդ համագործակցությունը կարող է լինել ընտրություններն ավելի թափանցիկ, ավելի արդար անցկացնելու մասով,–նկատել է բանախոսը։
Խոսելով Ընտրական օրենսգրքի վերափոխման համար Կոնգրեսի առաջարկած նոր հարթակ ձևավորելու կոչի մասին՝ Վ. Հովհաննիսյանն ասել է, որ մեկուկես տարի առաջ Դաշնակցությունը և «Ժառանգությունը» միավորեցին ուժերը՝ պայքարելու նոր Ընտրական օրենսգրքի համար, սակայն ՀԱԿ–ը չմիացավ իրենց։ Բանախոսն, այնուամենայնիվ, նշել է, որ այս առաջարկը դրական է դիտում, և խորհրդարանի գալիք նստաշրջանում իրենք կրկին բարձրացնելու են այն վերանայելու և փոփոխելու հարցը, քանի որ ընտրական օրենսգրքի տեքստը որոշակի պարզաբանման կարիք ունի։
Վ. Հովհաննիսյան. «Համագործակցություն կարող է լինել ընտրություններն ավելի արդար անցկացնելու վերաբերյալ»
Անդրադառնալով գալիք ընտրություններին տարբեր ուժերի հետ համագործակցելու հնարավորությանը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ համագործակցության տարբեր ձևաչափեր գոյություն ունեն։

7or.am