Լրահոս

17.12.2011 11:13


Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով զոհվել է 143 մարդ

«Ուոշի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում խլել է 143 մարդու կյանք, իսկ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Տարերային աղետը վրա է հասել արշիպելագի հարավային մասում։ 95 զոհերի մարմիններ գտնվել են Կագայան դե Օրո քաղաքում՝ Մինդանաո կղզու ամենախոշոր նավահանգստում։ Բժիշկների տվյալներով՝ կղզու մյուս շրջաններում  զոհվել է ամենաքիչը 48 մարդ։

Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ անհետ կորած է համարվում 125 մարդ։

«Ուոշի» փոթորիկը Ֆիլիպիններից կհեռանա դեկտեմբերի 18–ին։ Սա անցնող տարվա մեջ արդեն 19–րդ արևադարձային փոթորիկն է։

Այս խորագրի վերջին նյութերը