Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ չի դիպչի Քաջարանի հողերին
Երեկ ամբողջ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն ուսումնասիրություններ են անցկացրել Քաջարան գյուղում և գյուղացիներին վստահեցրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ գյուղի տարածքներին չի դիպչի: Այս մասին հայտնել է Քաջարանի նախկին գյուղապետ Ռաֆիկ Աթայանը։
–Ամբողջ գյուղը հավաքվել էր: Մենք նրանց ասացինք, որ բացառվում է, որ մեր տարածքները տանք որևէ մեկին: Քննարկեցինք, խոսեցինք, գնացին: Կոմբինատից էլ ներկայացուցիչներ կային,–պատմել է գյուղապետն ու հավելել, որ իր տպավորությամբ նախարարությունը դեռևս գյուղացիների կողմից է:
Իր հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի օգնական Արթուր Հակոբյանն ասել է, որ ներկայումս Քաջարանում տեղահանման և վերաբնակեցման խնդիր չկա, որովհետև կոնկրետ Քաջարանի տարածքից կոմբինատը վերցնում է այն հատվածը, որը բնակավայր չի համարվում:
–Այն տարածքում, որը որպես հանք պետք է օգտագործենք, ամենամոտ տունը մի քանի հարյուր մետր հեռու է, բայց դա չի նշանակում, որ այդ մի քանի մետր հեռավորության վրա հիմա գալու են պայթեցում անեն: Դա կարող է տևել հինգ տարի, տաս տարի, մինչև հասնեն էդ մի քանի հարյուր մետրին,–նշել է Հակոբյանը: