«ՌԻԱ նովոստի»–ն, մեջբերելով Ղազախստանի գլխավոր դատախազ Ասխատա Դաուլբաեվի հայտարարությունը, հաղորդում է, որ Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում ոստիկանության աշխատակիցների հետ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ։
Դաուլբաեվը նաև հաստատել է այն տեղեկույունները, որ այրվել են քաղաքապետարանի և «Օզենմունայգազ» նավթագազային ընկերությանը պատկանող շենքերը։ Ըստ որոշ լրատվամիջոցների քաղաքում ներքին զորքերի ստորաբաժանումներ և զրահամեքենաներ են մտցվել։
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 16–ին Ժանաօզեն քաղաքում բախումներ են գրանցվել «Օզենմունայգազ»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև։ Գլխավոր դատախազի խոսքերով՝ խուլիգանների խումբը հարձակվել է խաղաղ բնակիչներիի վրա, որոնք հավաքվել էին կենտրոնական հրապարակում՝ տոնելու Ղազախստանի անկախության 20 ամյակի տոնակատարությունները։ Իսկ գործադուլ անողները պնդում են, որ ոստիկանությունն է առաջինը բռնություն կիրառել։
Ղազախստանում զոհերի թիվը հասել 10–ի