Լրահոս

17.12.2011 09:47


Կահիրեում բախումների հետևանքով կան զոհեր

Կահիրեում բախումների հետևանքով կան զոհեր

Եգիպտական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակի և ցուցարարների բախումների պատճառով մայրաքաղաք Կահիրեում զոհվել է 6 մարդ։ Քաղաքի դաշտային հիվանդանոցից հայտնել են, որ ցուցարարները զոհվել են հրազենից ստացած վերքերից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումներից զոհվել է 3, վիրավորվել 255 մարդ։

Մայրաքաղաքում ցույցերը տեղի են ունենում երկրի կառավարության շենքի առջև, որը պաշտպանում են անվտանգության ուժերը։ Բողոքի գործողությունները շարունակվում են նոյեմբերի 25–ից։ Ցույցերի մասնակիցները պահաջում են Կամալ ալ–Գանզուրի ղեկավարած կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորում՝ ցուցարարների կողմից հավանության արժանացած թեկնածուների կողմից։

Բացի Կահիրեից, ցույցեր են անցկացվում երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, ինչպես նաև Սուեզում։

Այս խորագրի վերջին նյութերը