Ժիրայր Սեֆիլյանին մերժել են Հայաստանում մեկ տարվա կացության կարգավիճակ տալ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվել է Հայաստանում մեկ տարվա կացության կարգավիճակ տալ Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավարը Հայաստանում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար դիմել էր մարտի 2-ին, իսկ օրերս ստացվել է մերժման պատասխանը՝ առանց հիմնավորման։ Նշված է միայն, որ «Օտարերկրացիների մասին» օրենքին համապատասխան՝ նա իրավունք ունի բողոքարկել մերժումը կամ մեկ տարի հետո կրկին փորձել»,- ռադիոկայանին ասել է «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող Աղավնի Սահակյանը՝ հավելելով, որ ոչ մի պարզաբանում չկա, թե ինչու է մերժվում։
Ապրիլի 5-ին լրացել է Ժիրայր Սեֆիլյանի վիզայի քառամսյա ժամկետը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս ամենի նպատակը Հայաստանից իրեն վտարելն է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.
«Վտարման խոսակցություն եղել է իմ՝ բանտում գտնվելիս, ձերբակալման առաջին օրերին է այդպիսի խոսակցություն եղել և մինչև իմ դուրս գալու նախօրյակին է այդպիսի խոսակցություն եղել: Ինձ նաև սպառնացել են դուրս գալուց, որ «եթե դուրս գաս ու շարունակես քո այլախոհ կեցվածքը, մենք քեզ կվտարենք»: Այսինքն, ինձ համար զարմանալի բան չկա, շարունակվում է հալածանքը»: