Լրահոս

17.12.2011 09:28


Սիրիայի քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ասադի վարչակարգի

Սիրիայի քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ասադի վարչակարգի

Դամասկոսում և Հալեպում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր՝ ի աջակցություն Սիրիայի կառավարությանը։ Ինչպես փոխացնում է «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը, մայրաքաղաք Դամասկոսում ժողովրդի զանգվածը լցրել է «Սեբաա Բահրատ» և «Հիջազ» հրապարակները։ Հանրահավաքների մասնակիցները դատապարտել են Սիրիայի գործերին արտաքին միջամտությունը և վճռականություն հայտնել պաշտպանել ազգային միասնությունը։

Նախագահ Բաշար ալ–Ասադի բարեփոխումներին իրենց աջակցությունն արտահայտելու համար մեծ ցույց է անցկացվել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի «Սաադալի ալ–Ջաբիրի» հրապարակում։ Տնտեսական մայրաքաղաքի բնակիչները մերժել են համընդհանուր գործադուլի կոչերը, որոնք տարածվում են Արևմուտքի և Թուրքիայի հովանավորության տակ գտնվող շրջանակների կողմից։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը, մեծությամբ երրորդը համարվող Հոմս քաղաքում բողոքի գործողությունների են դուրս եկել մոտ 200 հազար ընդդիմադիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը