ԱՄՆ–ը և ՄԱԿ–ի ԱԽ–ը չեղյալ են հայտարարել Լիբիայի ԿԲ նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ–ը չեղյալ է հայտարարել Լիբիայի դեմ կիրառվող պատժամիջոցների մեծ մասը, որոնք մտցվել էին երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ ճնշում գործադրելու համար։
«Լիբիայի նոր ղեկավարության հետ խորհրդակցություններից հետո ԱՄՆ–ը հանել է Լիբիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների մեծ մասը։ Լիբիացի ժողովրդի քաջության և համառության շնորհիվ Քադաֆիի վարչակարգը տապալված է, և Լիբիան սկսում է անցում կատարել դեպի ժողովրդավարության»,–ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգների վարչակազմը պարզաբանում է, որ այս պահից սկսած ապասառեցվում են Լիբիայի Կենտրոնական բանկի կասեցված ակտիվները, որոնք ԱՄՆ իրավասության տակ գտնվող բանկերում են։ Ընդ որում սառեցված են մնում Քադաֆիի և նրա ընտանիքի անդամների հաշիվները։
Լիբիայի Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ է հայտարարել նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը։