Թուրքիայի վարչապետը նախազգուշացրել է Ֆրանսիայի նախագահին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման կապակցությամբ նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության՝ նամակում ասվում է, որ այդ նախատեսվող օրենքն առաջին հերթին ուղղված է թուրքական պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։
«Ցանկանում եմ բացահայտ կերպով հայտարարել, որ նման քայլերը շատ ծանր հետևանքներ կունենան թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա, իսկ դրանց պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի այն նախաձեռնողների վրա»,–գրել է Էրդողանը։
«Սա շատ մանրակրկիտ և լուրջ հարց է։ Ռացիոնալ մտածելակերպը պետք է առաջնային լինի քաղաքական խաղերից։ Հուսով եմ, որ Դուք կկանխեք այն քայլերը, որոնց հետևանքները հետագայում անհնար կլինի շտկել»,– նշված է նամակում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22–ին կքննարկի ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն օրերս հաստատվել էր Ֆրանսիայի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։