Հնարավոր է՝ Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրվի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
Ուկրաինայի «Բատկիվշչինա» (հայրենիք) կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացրել Նոբելյան հանձնաժողովին Յուլյա Տիմոշենկոյին Խաղաղության Նոբելյան մրցանակ անվանակարգում առաջադրելու խնդրանքով։
Ինչպես հաղորդում է «Украинская правда»–ն, հղում անելով պատգամավոր Նատալյա Կոռոլևսկայային, փաստաթղթերն արդեն պատրաստ են և ուղարկվել են Նոբելյան հանձնաժողովին։
Որպես Ուկրաինայի նախկին վարչապետի արժանիքներ նշվել են նրանք, որ նա է երկրում սկիզբ դրել ժողովրդավարական գործընթացներին, և որ հայտնվել է բանտում որպես ընդդիմության առաջնորդ։