ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ կան ուժեր, որոնք խանգարում են, որ կոալիցիոն կուսակցությունները շարժվեն կոալիցիոն ոգուն ու տառին համապատասխան: Վերջինս, անդրադառնալով միասնական ցուցակի թեմային, նշել է, որ ՀՀԿ–ն սպասում է, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ ղեկավար մարմինը։
«Ես ինքս հակված եմ նրան, որ քանի դեռ ԲՀԿ-ն կամ կուսակցության ղեկավար մարմինը հստակ հայտարարություն կամ դիրքորոշում չի հայտնել, դրա շուրջ կարծիքներ հայտնելը, գուշակություններ անելը սխալ է: Դա անում են հատկապես այն ուժերը, որոնք չեն ուզում տեսնել, որ այս երկրում կուսակցությունները, հատկապես կոալիցիոն, կարողանան այն ձևով, ինչ ձևով ստորագրել են համաձայնագիրը, ընթանան մինչև ընտրություններ: Մենք պետք է սպասենք, որպեսզի վերջնական տեսնենք, թե այդ կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն կանի՞, թե ինչ ձևով է ինքը տեսնում մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, նոր դրա շուրջ կփորձենք մեր կարծիքները հայտնել»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:
Հարցին, թե ՀՀԿ–ն անձամբ կցանկանա՞ր միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ԱԺ պատգամավորը պատասխանել է. «ՀՀԿ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր կոալիցիոն գործընկերներից կլինեն առաջարկություններ, Հանրապետականը հստակ առաջարկությունը կքննարկի և իր կարծիքը կարտահայտի»,–նշել է նա:
ՀՀԿ-ն սպասում է առաջարկությունների

Դերենիկ Մալխասյան
Գյումրի