Կարծիք

05.06.2025 12:17


Մինչ փաշինյանական իշխանությունները ճամարտակում էին Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու մասին, վրացիներն իրական քայլ կատարեցին

Մինչ փաշինյանական իշխանությունները ճամարտակում էին Գյումրիում «չոր նավահանգիստ» կառուցելու մասին, վրացիներն իրական քայլ կատարեցին

Փաշինյանը, իշխանության գալուց հետո, այնքան սուտ խոստումներ է տվել, որ արդեն բնական է դարձել լսել իր ստերը, և հասկանալի է դարձել, որ այս իշխանությունն իրեն ամբողջովին սպառել է:

Կոնկրետ մի օրինակի արժե անրադատնալ, քանզի կա դրա պատրվակը:

Դեռ անհիշելի ժամանակներից խեղճ գյումրեցիներին խաբում էին, թե պիտի կառուցեն ազատ տնտեսական գոտի, տեխնոպարկ, որ պիտի, իբր, զարմացներ բոլորին: Իսկ վերջերս էլ այդ ստերին ավելացել էր «չոր նավահանգստի» կառուցման գաղափարը:

Այս ամենը հիշեցինք, քանի որ անցած երկուշաբթի Թբիլիսիում վրացական իշխանությունը իրականում կատարեց «չոր նավահանգստի» բացման արարողությունը:

Թբիլիսիի չոր նավահանգիստն այդ քաղաքի առաջին ժամանակակից երկաթուղային կոնտեյներային և բեռնատար տերմինալն է, որը կառուցվել է արաբական Abu Dhabi Ports Group ընկերության ներդրումներով:

Անցած երկուշաբթիից պաշտոնապես սկսեց գործունեությունը՝ ստանալով ինչպես մաքսային գոտու թույլտվություն, այնպես էլ՝ Վրաստանի երկաթուղային գործակալությունից երկաթուղային ենթակառուցվածքների շահագործման և անվտանգության առաջին վկայականը: Նավահանգիստը ռազմավարական դիրք ունի՝ որպես Վրաստանի գլխավոր ծովային նավահանգիստների անբաժանելի մաս՝ Փոթիի և Բաթումիի, իսկ ապագայում՝ Անակլիայի համար, և կարևոր դեր կխաղա Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առևտրային հոսքերում:

«Նավահանգիստը ոչ միայն կծառայի վրացական նավահանգիստներին, այլև կծառայի որպես կոնտեյներային հանգույց և պահեստ՝ միջազգային նավագնացության ուղղությունների համար։ Սա զգալիորեն կբարելավի կոնտեյներների մշակման և տեղափոխման գործողությունները, մասնավորապես՝ Չինաստանից և Հեռավոր Արևելքի Ասիայից Միջին միջանցքով տեղափոխվող բեռների համար»,-նավահանգստի բացման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «չոր նավահանգստի» ռազմավարական դիրքը կապահովի միջազգային մայրուղիներին ուղիղ մուտք, կապ՝ ազգային երկաթուղային ցանցին, մոտիկություն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին և Թբիլիսիի միջազգային օդանավակայանին՝ այն դարձնելով տարածաշրջանի ամենաարդյունավետ լոգիստիկ կենտրոններից մեկը։

Նշվում է, որ բոլոր երեք փուլերի իրականացումից հետո «չոր նավահանգիստը» կկարողանա տարեկան ընդունել 200-250 հազար կոնտեյներ ոչ միայն Փոթիից և Բաթումից, այլև՝ Կենտրոնական Ասիայից եկող բեռներ, որոնք կպահեստավորվեն, ապա կվերաբեռնվեն կոնտեյներների մեջ Թբիլիսիի «չոր նավահանգստում», ապա կտեղափոխվեն Բաթումիի, Փոթիի և ապագայում՝ Անակլիա նավահանգիստներ:

Abu Dhabi Ports Group-ին է պատկանում այդ տերմինալի բաժնետոմսերի 60-ը:

Այսպիսով, Վրաստանը կատարեց լուրջ քայլ դառնալու համար տարածաշրջանի գլխավոր խաղացողը:

Իսկ Հայաստանում շարունակվում է բամբասանքային քաղաքականությունը՝ թելադրված իշխանությունների կողմից, տարբեր խնդիրների շուրջ, որը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դասի դատարկության աստիճանը:

Այդպես հին ժամանակներում մենք կորցրինք մեր պետականությունը, և նույն վտանգը կախված է նաև մեր օրերում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը