Լրահոս

16.12.2011 16:00


Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8–րդ եզրափակչի զույգերը

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8–րդ եզրափակչի զույգերը

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Խմբային փուլը հաղթահարած 16 թիմերը բաժանվեցին երկու զամբյուղների, որոնցից մեկում տեղ գտան իրենց խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը («Բարսելոնա», «Ռեալ», «Բավարիա», «Չելսի», «Արսենալ», «Ինտեր», «Բենֆիկա», «ԱՊՕԵԼ»), երկրորդում՝ աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը («Միլան», «Լիոն», «Նապոլի», «Բայեր», «Զենիթ», «ԲԿՄԱ», «Մարսել», «Բազել»):

Եվ այսպես, 1/8 եզրափակչում իրար հետ կմրցեն հետևյալ զույգերը.

«Լիոն» – «ԱՊՕԷԼ»

«Նապոլի» – «Չելսի»

«Միլան» – «Արսենալ»

«Բազել» – «Բավարիա»

«Բայեր» – «Բարսելոնա»

«ԲԿՄԱ» – «Ռեալ»

«Զենիթ» – «Բենֆիկա»

«Օլիմպիկ» – «Ինտեր»

Այս խորագրի վերջին նյութերը