Լրահոս

16.12.2011 15:02


Հնդկաստանում ալկոհոլային թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 167–ի

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը հաղորդում է, որ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում կեղծված օղուց թունավորված զոհերի թիվը հասել է 167–ի այն բանից հետո, երբ Կալկաթայի երեք հիվանդանոցներում մահացել է ևս 19 տուժած։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ։

Ինչպես գրում է «Ինդիան էքսպրես» օրաթերթը, օղուց թունավորված մարդկանց մի մասը գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Որոշ տվյալների համաձայն՝ այժմ հիվանդանոցներում դեռևս բուժում է ստանում 350 մարդ։

Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս ողբերգական պատահարը ալկոհոլային թունավորումից զոհվածների թվով ամենամեծն է ոչ միայն Հնդկաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Կատարվածին մասնակցություն ունենալու կասկածանքով կալանավորվել է 10 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը