Քաղաքական

01.06.2025 20:15


Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Մայր Հայաստան»–ը և «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում էին կազմակերպել (տեսանյութ, լուսանկար)

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Մայր Հայաստան»–ը և «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում էին կազմակերպել (տեսանյութ, լուսանկար)

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ ու մանկավարժներ,

Երեխաները մեր երկրի, մեր հասարակության վաղվա դեմքն են։ Նրանց անհոգ մանկությունը, անվտանգ միջավայրը, կրթության ու զարգացման իրավունքը մեր բոլորի առաջնային պատասխանատվությունն է։

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ, անվտանգ, հոգատար ու հնարավորություններով լի միջավայրում։ Թող երբեք չլռի մանկական ծիծաղը մեր քաղաքներում ու գյուղերում, իսկ յուրաքանչյուր փոքրիկի աչքերում փայլեն հույսն ու երազանքի լույսը։

Հ․Գ․ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Մայր Հայաստան»–ը և «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը միջոցառում էին կազմակերպել։ Շնորհակալ ենք «Մտորումների թատրոնին»՝ երեխաների համար դիտարժան ներկայացում մատուցելու համար։

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

502417527_9924029847680795_3964062207150741463_n 502568371_9924029881014125_6624332460931100238_n

502578087_9924030127680767_1452396929466937013_n

502585135_9924030327680747_6124328010002155492_n

Այս խորագրի վերջին նյութերը