Երևանում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. «Toyota»-ն բախվել է «Nissan»-ին, մոտոցիկլն էլ կողաշրջվել է. կա վիրավոր
Մայիսի 31-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել «Toyota»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները:
«Toyota»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan»-ին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով «Toyota»-ն ու մոտոցիկլը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։