Աշխարհ

01.06.2025 09:29


ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՉԼ հաղթող (տեսանյութ)

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՉԼ հաղթող (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Ինտեր»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Ալյանց Արենա»-ում կայացած խաղի մեկնարկային րոպեներին ՊՍԺ-ն ակնհայտ մեծ առավելութուն ուներ ու հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Ֆրանսիայի չեմպիոնին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 12-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Աշրաֆ Հակիմին ու առաջ մղեց ՊՍԺ-ին (տեսանյութ):

Փարիզցիներին հաջողվեց նաև երկրորդ գնդակն ուղարկել «Ինտեր»-ի դարպասն արդեն 20-րդ րոպեին: Արագ հակագրոհը եզրափակեց Դուեն: Վերջինս ամենաերիտասարդ (19 տարեկան) ֆուտբոլիստն է, ով ՉԼ եզրափակիչում դարձավ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ):

Երկրորդ կեսում «Ինտեր»-ը կարողանում էր վտանգավոր պահեր ստեղծել, բայց ՊՍԺ-ն կրկին օգտվեց արագ հակագրոհից ու 3-րդ գնդակն ուղարկեց «Ինտեր»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Դուեն: Ֆրանսիական ակումբը կարողացավ նաև 4-րդ ու 5-րդ գնդակներն ուղարկել միլանյան ակումբի դարպասը: Նախ դիպուկ հարվածով աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ), այնուհետ՝ Մայուլուն (տեսանյութ):

ՊՍԺ- «Ինտեր»` 5:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

Այս խորագրի վերջին նյութերը