Կարծիք

30.05.2025 15:14


Քաղաքային բյուջեից միլիարդավոր գումարների մսխումները և քաղաքային խնդիրների կուտակումները (տեսանյութ)

Քաղաքային բյուջեից միլիարդավոր գումարների մսխումները և քաղաքային խնդիրների կուտակումները (տեսանյութ)

Սիրելի՛ երևանցիներ,

Ձեր դատին է հանձնվում Երևան քաղաքում իրականացվող, բայց չվերահսկվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքը։ Այս երկարատև, անորակ և հաճախ միտումնավոր ձգձվող գործընթացը վկայում է քաղաքային իշխանության անգործության և անկարողության մասին։

«Մայր Հայաստանը» միշտ պայքարել և շարունակելու է պայքարել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության համար։

Հ․Գ․ Երևանի 2024 թվականի բյուջեով «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում ծրագրով» նախատեսվել է 3,652,464.5 հազ. դրամ (որից 240,000,000 ՀՀ դրամն ուղղվել է Մ․Բաբաջանյան փողոցի վերանորոգմանը), իսկ 2025 թվականին՝ 3,043,000.0 հազ. դրամ։ Այս գումարները պետք է հատկացվեին փոսալցման, ճաքալցման և ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով, սակայն տեսանյութից ակնհայտ է, որ ճանապարհային խնդիրները չեն վերանում՝ անգամ նույն հատվածում իրար հաջորդող տարիներին կատարված աշխատանքների արդյունքում։

Քաղաքային իշխանությունը վրեժ է լուծում Երևանի բնակիչներից՝ իրենց ձայն չտալու համար։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանի «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» խոսույթը թարս են հասկացել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը