Քաղաքական

30.05.2025 09:51


Ահազանգ. Դենիս Դենիսովը՝ Սյունիքի մասին ՌԴ ՊՆ նախարարի հայտարարության մասին (տեսանյութ)

Ահազանգ. Դենիս Դենիսովը՝ Սյունիքի մասին ՌԴ ՊՆ նախարարի հայտարարության մասին (տեսանյութ)

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է:

«Իհարկե, փաստի արձանագրումը բավականին մտահոգիչ ազդանշան է, բայց ես ունեմ այն զգացողությունը, որ, այնուամենայնիվ, գործը չպետք է հասնի նոր բաց զինված հակամարտության՝ ելնելով միջազգային և տարածաշրջանային կոնյունկտուրայից, որը մենք այժմ տեսնում ենք»,-ասել Է Դենիսովը:

Փորձագետի խոսքով՝ նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը ելնելու է իր պարտավորություններից։

«Ռուսաստանի դիրքորոշման մասին խոսելը դեռ վաղաժամ է։ ՌԴ-ի դիրքորոշումը, բնականաբար, բխելու է այն նորմատիվ իրավական փաստաթղթերից, պարտավորություններից, որոնք գոյություն ունեն, բայց նաև ՌԴ-ի ազգային շահերից։ Պետք չէ առաջ ընկնել և, առավել ևս, ամպագոռգոռ հայտարարություններ անել այն մասին, թե ՌԴ-ն կաջակցի կամ չի աջակցի նոր հակամարտության դեպքում։ Բայց միևնույն ժամանակ, ես անձամբ չունեմ այն զգացողությունը, որ մենք նոր պատերազմի շեմին ենք»,-եզրափակել է Դենիսովը։

Այս խորագրի վերջին նյութերը