Կարծիք

27.05.2025 20:37


Փաշինյանն ԱԺ-ի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիներին «էստի՛ համեցեք» է անում

Փաշինյանն ԱԺ-ի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիներին «էստի՛ համեցեք» է անում

Ալիևը 5 ամիս առաջ հայտարարել էր, թե շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Միաժամանակ նշելով, որ Հայաստանի իշխանություններից պատասխան չեն ստացել։ Ըստ էության, ԱԺ աթոռին հայտնված անձի բերանով Նիկոլ Փաշինյանը հիմա է պատասխանում Ալիևին ու 300 հազար ադրբեջանցիների «էստի՛ համեցեք» է անում։

ՔՊ-ականների պատկերացրած խաղաղության պայմանագիրը իր հետ բերելու է 300 հազար ադրբեջանցիների, որոնց նախատեսում են բնակեցնել Հայաստանի տարբեր մարզերում։ Օրինակ, այդ տրամաբանությամբ ՔՊ-ականներն ադրբեջանցիներին բերելու են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջան, հայկական գյուղերը դատարկելու են՝ տներն ու հողերը ադրբեջանցիներին հանձնեն։

Գրչի մեկ հարվածով գործող իշխանությունները Հայաստանի բնակչության 10 տոկոսից ավելին ադրբեջանցի են դարձնելու։ Սա հղի է քաղաքական հետևանքներով։ Դրանք պատգամավորներ են ունենալու Հայաստանի Ազգային ժողովում։

Քանի որ կոմպակտ բնակեցված են լինելու տարբեր համայնքներում, ուստի տեղական ինքնակառավարման մարմիններում ևս իշխանություն են վերցնելու։ Ադրբեջանցիները սկսելու են ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Ադրբեջանը դեմոգրաֆիկ զենք է ունենալու Հայաստանի ներսում։

ՔՊ-ականների խաղաղության պայմանագրին մեկ որակում կարելի է տալ՝ Հայաստանի ադրբեջանականացում ու թրքացում։

Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը