Քաղաքական

27.05.2025 14:06


ՌԴ-ի ուշադրության կենտրոնում է Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար աջակցության հարցը. Զախարովա

ՌԴ-ի ուշադրության կենտրոնում է Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար աջակցության հարցը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար աջակցության հարցը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում «Ռուսական հումանիտար առաքելություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից նախատեսվում է բավականին խոշոր հումանիտար նախաձեռնություն։

«2023 թվականի հոկտեմբերին արդեն իսկ Հայաստան է ուղարկվել շուրջ վեց տոննա հումանիտար բեռ»,-նշել է Զախարովան։

Այս խորագրի վերջին նյութերը