Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ–ին է ներկայացրել Սիրիայի ճգնաժամի կարգավորման սեփական բանաձևի նախագիծը
Հղում անելով «Ասոշիեյթեդ պրեսին»՝ «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ՄԱԿ–ում Ռուսաստանի ներկայացուցիչներն Անվտանգության խորհրդի անդամ երկրներին են ներկայացրել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու կոչ անող բանաձևի ծրագիրը։
ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով՝ բանաձևի նախագծի տեքստում խոսվում է արաբական այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Սիրիայի նկատմամբ որևէ կարգի պատժամիջոց ընդունելու մասին նախագծում չի հիշատակվում։
Հիշեցնենք, որ ՌԴ–ը և Չինաստանը, օգտվելով վետո կիրառելու իրավունքից, հոկտեմբերի 4–ին ՄԱԿ ԱԽ–ում արգելափակել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի կողմից Սիրիայի նկատմամբ առաջարկված բանաձևի նախագծի ընդունումը։
Դեկտեմբերի 13–ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրորվը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, դեմ է Սիրիայի նկատմամբ պատճամիջոցների կիրառմանը։