Ինչպես է կատարվել Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի գողությունը (տեսանյութ)
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ ովքեր են Քննչական կոմիտեից կատարել 590 հազար դոլարի գողությունը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2 անգամ է մտել Քննչական կոմիտեի շենք։
«Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, արդեն շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,–ասել է Կոմիտեի ՀԿԳ քննիչ Արման Խաչատրյանը։
Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, տարբեր մարզեր այցելել, ապա գնացել իրենց տուն։ Նա նաև գումարը բաժանել է մի քանի մասերի, սակայն, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գումարը։
Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։