Օբաման իր համաձայնությունն է տվել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու առնչությամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է հաստատել Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը։ Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։
Ինչպես լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը, այժմ վարչակազմը մտադիր է մտցնել այնպիսի պատժամիջոցներ, որոնք վնաս կպատճառեն Իրանի տնտեսությանը, բայց չեն վնասի Միացյալ Նահանգների և նրա դաշնակից երկրների տնտեսություններին։
Ավելի վաղ Օբաման հրաժարվում էր հաստատել այդ օրինագիծը՝ չնայած որ այն միաձայն ընդունվել էր ԱՄՆ Սենատի կողմից։
Օբամայի վարչակազմն արդեն Սենատին նախազգուշացրել է օրինագծի ընդունման պարագայում առաջանալիք հետևանքների մասին, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ դաշնակից երկրներում նավթի գնի բարձրացումը և տնտեսական որոշակի բարդությունները։