Կարծիք

25.05.2025 16:15


«Մայր Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ դատարանում հաղթեց Երևանի գործող իշխանություններին

«Մայր Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ դատարանում հաղթեց Երևանի գործող իշխանություններին

«Մայր Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ դատարանում հաղթեց Երևանի գործող իշխանություններին։

Հարցը վերաբերում է ավտոկայանատեղիների ապօրինի և թանկ սակագներին։ Դատարանը կրկին արձանագրել է՝ որոշումը հակասում է օրենքին և իրավաչափ չէ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը փոխանակ արժանապատվորեն ընդունելու սխալը և պարտությունը, հերթական անգամ փորձում է բողոքարկմամբ խուսափել պատասխանատվությունից և մտնել վարորդների գրպանը։

Իշխանությունը, երբ կորցնում է քաղաքական լեգիտիմությունը, ձգտում է կառչել իրավական գործընթացների տեխնիկական զենքից՝ միայն ժամանակ շահելու և իրական վերահսկողությունից խուսափելու համար։

Բայց իրական ուժը օրենքի ոչ թե ձևի, այլ բովանդակության կողմն է։

Եվ այս դատական հաղթանակը կարևոր նախադեպ է, որը ցույց է տալիս՝

Երբ պայքարում ես հանուն հանրային շահի, և լինում ես հետևողական, դրական արդյունքն անխուսափելի է։

Այդ հաղթանակը չի պատկանում մի քաղաքական ուժի, այլ ամբողջ հանրությանը։

Այս փուլում «Մայր Հայաստան» խմբակցությունն, առանց վարանելու, միակ ուժն է, որը հաստատակամորեն դիմում է դատարան ընդդեմ ՔՊ-ի կամայական որոշումների և դատական համակարգում փաստում՝ որ իրավունքը իրենց կողմն է, իսկ իշխանությունն՝ անհիմն։

Սա ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հաղթանակ է։

Հասարակությանը պետք է հիշեցնել՝ իշխանության ուժը չպետք է չափվի բարձրախոսներով ու քարոզչական ռեսուրսներով, այլ՝ իր որոշումների օրինականությամբ ու հանրային պատասխանատվությամբ։

Պայքարը հաղթանակ է բերում ոչ թե գրասենյակային ճառերով, այլ գետնի վրա հետևողական ու անվախ աշխատանքի միջոցով։

Եվ հենց այդ ճանապարհով է ձևավորվում իրական այլընտրանքը։ Ոչ թե խոսքերով, այլ արդյունքով։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը