Լրահոս

25.05.2025 07:56


Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է

Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է

Քառանիվի կողաշրջման հետևանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը մահացել է: ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է:

Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մաս. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը