Նազիկ Ավդալյանն իրավունք չունի՞ առաջիկա 1-2 տարում ծանրաձողին դիպչել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն առաջիկա 2-3 տարում չի կարողանա մասնակցել մրցումների. բժիշկները 1-2 տարի արգելել են նրան ծանրություն բարձրացնել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
–Առաջիկա 1-2 տարում նա իրավունք չունի դիպչել ծանրաձողին,–ասել է Խաչատրյանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան առաջարկել է Նազիկ Ավդալյանին զբաղվել մարզչական աշխատանքով։ Այնուամենայնիվ, վերջնական որոշումն Ավդալյանինը կլինի։
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն այս տարվա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել՝ ստանալով վնասվածքներ ողնաշարի հատվածում։