Ներիշխանական բարքեր կամ ինչպես վարվել «պեպելնիցաների» հետ
Երևանի ոստիկանության պետ Ներսիկ Նազարյանի վերջերս տված հարցազրույցից և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արձագանքից ևս մեկ անգամ պարզ դարձավ՝ ինչպիսի բարքեր են տիրում իշխանական համակարգում։
Նկատենք, որ այս ամենը հետևանք է Սերժ Սարգսյանի ներդրած խաղի կանոնների, որոնց դեպքում բանսարկությունը, բամբասանքը, սպային ոչ վայել պահվածքը, միմյանց տակ փորելը և էժանագին «մուտիլովկաները» դարձել են օրինաչափություն։
Ըստ այդմ՝ պետական կառավարման համակարգում պաշտոնյաներն ընտրվում են «սուլթանին» հավատարիմ լինելու, գործընկերներին «փուռը» տալու, վերադասին քծնելու և այլ հատկանիշները հաշվի առնելով։
Իշխանական ներկայացուցիչների ստախոսությունն ու քստմնելի պահվածքն արդեն աչք են ծակում։ Տեսե՛ք՝ Սյունիքի մարզպետը մարդ է ծեծում ու «սուխոյ ատկազ» անում, որից հետո պաշտոնապես հաստատվում է, որ նա ստել է, բայց դա համարվում է ընդունելի և հանդուրժելի։ Նույն ոճի կեղծիքների ենք հանդիպում նաև Ն.Նազարյան–Ա. Սարգսյան հարաբերությունների մասով։ Ալիկ Սարգսյանի՝ ոստիկանապետ եղած ժամանակ մամուլը բազմիցս գրում էր, թե հակասություններ կան նրա ու Ներսիկ Նազարյանի միջև։ Վերջինիս նախագահականից հավանաբար «վնուշատ» էին արել, որ եթե փորի Ալիկ Սարգսյանի տակը, ապա կարող է ոստիկանապետ դառնալ։ Նազարյանը, սակայն, Լիսկայի պես հերքում էր այդ ամենը և նշում, որ Ա. Սարգսյանի հետ ոչ մի խնդիր չկա, ու ամեն ինչ կարգին է ոստիկանությունում։ Իսկ հիմա, երբ Ալիկ Սարգսյանն այլևս նախկին ոստիկանապետ է, Ն. Նազարյանը «մեյդան» է եկել, հետևից քննադատում է նախկին շեֆին ու ձեռքի հետ էլ դիֆերամբներ ձոնում ներկա շեֆին, ով իր ենթականերին համարում է «միլիցա–պեպելնիցա»։
Երևի Նազարյանին դուր է եկել ԲՀԿ–ականների վրա «ցիկլիտ» եղած ու շոումեն Վլադիմիր Գասպարյանի աշխատաոճը, և նա ծավալուն արտահայտվել էր այդ մասին։
Այս ամենը վկայում է, թե իրականում ինչպիսի կերպար է նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով իրեն հանգիստ է զգում, երբ ենթակաները միմյանց կծոտում են և մարդկայինին ու ուսադիրավորին անհարիր պահվածք որդեգրում։
Մեծ հաշվով՝ Ալիկ Սարգսյանը, Ներսիկ Նազարյանը, «պլանի» վրա մասնագիտացած ու իրեն աստվածավախ ներկայացնող, սակայն իրականում այլ խառնվածքի տեր Վլադիմիր Գասպարյանը և մյուսները մեղավոր չեն. նախագահականից այդ ձևի վարքագիծ են պահանջում, կամ, ինչպես Սերժ Սարգսյանը նշեց, այդ տեսակն է պահանջարկ վայելում մեր դժնդակ ժամանակներում։ Սրանց մեղավորությունն այն է, որ համաձայնվում են խամաճիկ դառնալ ինքնահաստատվելու ձգտող սուբյեկտների ձեռքում։
Սրանք դեռ միայն երևացող կողմերն են։ Պատկերացնել կարելի է՝ հարաբերությունների ինչպիսի զզվելի մթնոլորտ է տիրում իշխանության ներսում։
Կարծում եմ՝ շատերին է հասկանալի՝ ինչու է հանցավորությունն աճում։ Աճում է, որովհետև Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման օրոք ավելի շատ զբաղված էր Սերժ Սարգսյանին հավատարմության երդումներ տալով, քան օպերատիվ վիճակին հետևելով, Ներսիկ Նազարյանը զբաղված էր (է) ոստիկանին ոչ հարիր մանրախնդրությամբ, իսկ Վլադիմիր Գասպարյանին էլ բերել են, որպեսզի Սերժ Սարգսյանին օգնի վերարտադրվելու, այլ ոչ թե Հայաստանի քրեածին վիճակը սանձելու համար։ Արդյունքում ստանում ենք բամբասչիներից կազմված «միլիցա–պեպելնիցաներ»։
Ի դեպ, «պեպելնիցայի» են վերածվել պետական բոլոր մարմիններն ու պաշտոնյաները։ Ակնհայտ է, որ այս ամենին վերջ պետք է տալ միայն իշխանական վերնախավը փոխելով, այլապես մեր երկի՛րը կդառնա մի մեծ «պեպելնիցա», որի վրա ով ասես՝ մոխիր կհանգցնի։
Ներիշխանական բարքեր կամ ինչպես վարվել «պեպելնիցաների» հետ
Երևանի ոստիկանության պետ Ներսիկ Նազարյանի վերջերս տված հարցազրույցից և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արձագանքից ևս մեկ անգամ պարզ դարձավ՝ ինչպիսի բարքեր են տիրում իշխանական համակարգում։
Նկատենք, որ այս ամենը հետևանք է Սերժ Սարգսյանի ներդրած խաղի կանոնների, որոնց դեպքում բանսարկությունը, բամբասանքը, սպային ոչ վայել պահվածքը, միմյանց տակ փորելը և էժանագին «մուտիլովկաները» դարձել են օրինաչափություն։
Ըստ այդմ՝ պետական կառավարման համակարգում պաշտոնյաներն ընտրվում են «սուլթանին» հավատարիմ լինելու, գործընկերներին «փուռը» տալու, վերադասին քծնելու և այլ հատկանիշները հաշվի առնելով։
Իշխանական ներկայացուցիչների ստախոսությունն ու քստմնելի պահվածքն արդեն աչք են ծակում։ Տեսե՛ք՝ Սյունիքի մարզպետը մարդ է ծեծում ու «սուխոյ ատկազ» անում, որից հետո պաշտոնապես հաստատվում է, որ նա ստել է, բայց դա համարվում է ընդունելի և հանդուրժելի։ Նույն ոճի կեղծիքների ենք հանդիպում նաև Ն. Նազարյան–Ա. Սարգսյան հարաբերությունների մասով։ Ալիկ Սարգսյանի՝ ոստիկանապետ եղած ժամանակ մամուլը բազմիցս գրում էր, թե հակասություններ կան նրա ու Ներսիկ Նազարյանի միջև։ Վերջինիս նախագահականից հավանաբար «վնուշատ» էին արել, որ եթե փորի Ալիկ Սարգսյանի տակը, ապա կարող է ոստիկանապետ դառնալ։ Նազարյանը, սակայն, Լիսկայի պես հերքում էր այդ ամենը և նշում, որ Ա. Սարգսյանի հետ ոչ մի խնդիր չկա, ու ամեն ինչ կարգին է ոստիկանությունում։ Իսկ հիմա, երբ Ալիկ Սարգսյանն այլևս նախկին ոստիկանապետ է, Ն. Նազարյանը «մեյդան» է եկել, հետևից քննադատում է նախկին շեֆին ու ձեռքի հետ էլ դիֆերամբներ ձոնում ներկա շեֆին, ով իր ենթականերին համարում է «միլիցա–պեպելնիցա»։
Երևի Նազարյանին դուր է եկել ԲՀԿ–ականների վրա «ցիկլիտ» եղած ու շոումեն Վլադիմիր Գասպարյանի աշխատաոճը, և նա ծավալուն արտահայտվել էր այդ մասին։
Այս ամենը վկայում է, թե իրականում ինչպիսի կերպար է նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով իրեն հանգիստ է զգում, երբ ենթակաները միմյանց կծոտում են և մարդկայինին ու ուսադիրավորին անհարիր պահվածք որդեգրում։
Մեծ հաշվով՝ Ալիկ Սարգսյանը, Ներսիկ Նազարյանը, «պլանի» վրա մասնագիտացած ու իրեն աստվածավախ ներկայացնող, սակայն իրականում այլ խառնվածքի տեր Վլադիմիր Գասպարյանը և մյուսները մեղավոր չեն. նախագահականից այդ ձևի վարքագիծ են պահանջում, կամ, ինչպես Սերժ Սարգսյանը նշեց, այդ տեսակն է պահանջարկ վայելում մեր դժնդակ ժամանակներում։ Սրանց մեղավորությունն այն է, որ համաձայնվում են խամաճիկ դառնալ ինքնահաստատվելու ձգտող սուբյեկտների ձեռքում։
Սրանք դեռ միայն երևացող կողմերն են։ Պատկերացնել կարելի է՝ հարաբերությունների ինչպիսի զզվելի մթնոլորտ է տիրում իշխանության ներսում։
Կարծում եմ՝ շատերին է հասկանալի՝ ինչու է հանցավորությունն աճում։ Աճում է, որովհետև Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման օրոք ավելի շատ զբաղված էր Սերժ Սարգսյանին հավատարմության երդումներ տալով, քան օպերատիվ վիճակին հետևելով, Ներսիկ Նազարյանը զբաղված էր (է) ոստիկանին ոչ հարիր մանրախնդրությամբ, իսկ Վլադիմիր Գասպարյանին էլ բերել են, որպեսզի Սերժ Սարգսյանին օգնի վերարտադրվելու, այլ ոչ թե Հայաստանի քրեածին վիճակը սանձելու համար։ Արդյունքում ստանում ենք բամբասչիներից կազմված «միլիցա–պեպելնիցաներ»։
Ի դեպ, «պեպելնիցայի» են վերածվել պետական բոլոր մարմիններն ու պաշտոնյաները։ Ակնհայտ է, որ այս ամենին վերջ պետք է տալ միայն իշխանական վերնախավը փոխելով, այլապես մեր երկի՛րը կդառնա մի մեծ «պեպելնիցա», որի վրա ով ասես՝ մոխիր կհանգցնի։
Կարեն Հակոբջանյան