Նոր Զելանդիայում ռոք խմբի երկրպագուները երկրաշարժ են առաջացրել
Նոր Զելանդիայում «Foo Fighters» ռոք խմբի համերգի ժամանակ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Ինչպես հաղորդում է «Lenta.ru»–ն, տատանումներն առաջացրել են խմբի 50 հազար երկրպագուները, որոնք միաժամանակ ցատկոտում և պարում էին իրենց սիրած խմբի երգերի տակ։
Այդ համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 13–ին Օքլենդ քաղաքում՝ «Western Springs» մարզադաշտում, իսկ ցնցումները սեյսմիկ կենտրոնների կողմից արձանագրվել են մարզադաշտից 1,5–2 կմ հեռավորության վրա։
Սեյսմիկ ակտիվության առաջին նախանշաններն արձանագրվել են դեռևս «Tenacious D» խմբի ելույթի ժամանակ, որն ուղեկցում է «Foo Fighters» խմբին շրջագայության ժամանակ։ Երբ բեմ է դուրս եկել «Foo Fighters»–ը, ստորգետնյա ցնցումներն ուժեղացել են, իսկ երբ համերգն ավարտվել է, թեթև երկրաշարժը դադարել է։