Լրահոս

15.12.2011 17:08


Ֆուտբոլային խաղի ժամանակ Դավիթ Վիլյան կոտրել է ոտքը

Ֆուտբոլային խաղի ժամանակ Դավիթ Վիլյան կոտրել է ոտքը

Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող, հանրահայտ Դավիթ Վիլյան կոտրել է ոտքը աշխարհի ակումբային առաջնության կիսեզրափակչում քաթարական «Ալ Սադ»–ի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման 39-րդ րոպեին Վիլյան բախվել է մրցակցի երկու պաշտպաններին, որի պատճառով կոտրվել է իսպանացու ձախ ոտքը: Վնասվածքի լրջությունն ու վերականգնման ժամկետը դեռևս պարզ չեն։

Բարսելոնան, այնուամենայնիվ, հաղթել է մրցակցին 4։0 հաշվով։ Դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչ  հանդիպմանը «Բարսելոնա»–ն կմրցի բրազիլիական «Սանտոս»–ի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը