Լրահոս

15.12.2011 16:46


Թուրքիան կարող է հետ կանչել իր դեսպանին Փարիզից

Թուրքիան կարող է հետ կանչել իր դեսպանին Փարիզից

Թուրքիան սպառնում է  Ֆրանսիային հետ կանչել իր դեսպանին, եթե Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս–պրես» գործակալությունը։

Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի դեկտեմբերի 22-ին։

–Երկկողմանի հարաբերություններում բոլոր բնագավառներում անուղղելի հետևանքներ կլինեն՝ սկսած դեկտեմբերի 22-ին մեր դեսպանին խորհրդակցությունների համար անորոշ ժամանակով հետ կանչելուց։ Ամեն ինչ կախված է Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության արդյունքներից,– հայտարարել է Փարիզում Թուրքիայի դեսպանության մամլո քարտուղար Էնգին Սելաքօղլուն։

Տեղեկացնենք, որ եթե հիշյալ օրինագիծը հավանության արժանանա Ֆրանսիայի խորհրդարանում, ապա Հայոց ցեղասպանության փաստը հերքողը Ֆրանսիայում կդատապարտվի մեկ տարվա ազատազրկման և 45 հազար եվրոյի չափով տուգանքի։

Այս խորագրի վերջին նյութերը