Միացյալ Նահանգներն այսօր պաշտոնապես ավարտել են իրաքյան պատերազմը
«Ֆրանս պրես» գործակալությունը փոխանցում է, որ ամերիկացի զինվորականներն այսօր պաշտոնապես ավարտել են իրենց մոտ 9–ամյա առաքելությունն Իրաքում։
Հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Բաղդադի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իջեցվել է ԱՄՆ–ի դրոշը, անցել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի մասնակցությամբ։
Արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ շտաբերի հրամանատարների միասնական հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմփսին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջեյմս Մեթիսը և Իրաքում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին։
Իրաքյան կողմը ներկայացնում էին Իրաքի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Մոհամմեդ ալ Ասկարին և շտաբի պետ Բաբակեր Զեբարին։
Հիշեցնենք, որ Իրաքի ռազմական արշավն սկսվել էր 2003թ. մարտին։