Լրահոս

15.12.2011 15:19


Քաջարանի գյուղապետը հրաժարվել է իր պաշտոնից, հրաժարվելու է նաև ՀՀԿ անդամությունից

Քաջարանի գյուղապետը հրաժարվել է իր պաշտոնից, հրաժարվելու է նաև ՀՀԿ անդամությունից

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ երեկոյան Սյունիքի մարզպետարանում ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, իսկ այսօր մտադիր է հրաժարվել նաև ՀՀԿ անդամությունից:

Գյուղապետն այս որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ իրեն իշխանության բոլոր մարմինները պարտադրել ու ճնշել են, որ ստորագրի գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիրը։ Սակայն նա չի ցանկացել ստորագրել այն և հրաժարական է տվել:

Ռաֆիկ Աթայանն ընդգծել է, որ պաշտոնից հրաժարվելն իրեն չի խանգարի քաջարանցիների կողքին լինելու և մինչև վերջ պայքարելու համար:

Տեղեկացնենք, որ այս տարվա գարնանը կառավարությունը Սյունիքի մարզի Քաջարան գյուղի և մի քանի այլ համայնքների տարածքները բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին որոշում է կայացրել, որտեղ հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Այս խորագրի վերջին նյութերը