Փորձագետ. «Թուրքիայի նպատակը Ջավախքի տարածքը թուրքաբնակ դարձնելն է»
«Թուրքիան հետևողական շարունակում է իր վերահսկողության տակ պահել վրացական բանակը՝ ներկայացնելով իր գործունեությունը որպես ՆԱՏՕ–ի սկզբունքների դերակատար»,–այսօրվա ասուլիսում ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը թուրք–վրացական ռազմական համագործակցության մեջ այլ ենթատեքստ է տեսնում։ «Թուրքիայի կողմից տարվող պետական քաղաքականության նպատակն է Ջավախքի տարածքը թուրքաբնակ դարձնելով՝ լուծել նախ ժամ առ ժամ աճող դեմոգրաֆիական խնդիրները, ապա նաև ցամաքային տարածքով միանալ իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին»,–ասել է փորձագետն՝ ընդգծելով, որ այս ամենից առաջին հերթին կտուժի Ջավախքը։ Վահե Սարգսյանը նշել է, որ «մի գեղեցիկ օր Ախալքալաքը կդարձվի մեծ առևտրի կենտրոն, որտեղ հիմանակնում կներգրավվեն ադրբեջանցիներն ու թուրքերը և Ջավախքը կդառնա թուրքաբնակ»։