Ժակ Շիրակը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման
Ֆրանսիայի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել նախկին նախագահ Ժակ Շիրակին պետական միջոցները յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար ու դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Ինչպես նշում է «Ռոյթերս»–ը, դատարանի որոշումը հրապարակվել է առանց 79–ամյա քաղաքական գործչի, ով խնդիրներ ունի հիշողության հետ։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում էր մինչև 10 տարի ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք։
Քննության վարկածով՝ 1992–1995թթ. Ժակ Շիրակը, ով զբաղեցնում էր Փարիզի քաղաքապետի պաշտոնը, մայրաքաղաքային վարչակազմում 28 կեղծ աշխատատեղ է ստեղծել և այդպիսով լրացուցիչ միջոցներ ստացել և ֆինանսավորել իր՝ «Միություն՝ ի աջակցություն հանրապետության» կուսակցությանը։ Ընդ որում, սեպտեմբերի վերջին նախկին նախագահի գործով դատախազը հայտարարել էր, որ մայրաքաղաքի վարչակազմում «մեռած հոգիների» աշխատատեղերն ապացուցող փաստեր չկան։
Ժակ Շիրակը զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը 1977–1995թթ., իսկ 1995–2007թթ. եղել է Ֆրանսիայի նախագահ։