Լրահոս

15.12.2011 12:14


Սիլվա Համբարձումյան. «Հայաստանի առաջին շաքարավազը ես եմ ներկրել»

Սիլվա Համբարձումյան. «Հայաստանի առաջին շաքարավազը ես եմ ներկրել»

«Հայաստանի առաջին շաքարավազը ես եմ ներկրել»,–լրագրողներին այսօր հայտնել է գործարար Սիլվա Համբարձումյանը։

Պատմելով իր գործունեության մասին՝ նա նշել է, որ Խորհրդային Միության տարիներին աշխատել է բնակարանային կոմունալ նախարարությունում՝ որպես ֆինանսական վարչության պետ. «Խորհրդային Միության փլուզումից հետո սկսել եմ զբաղվել գործարարությամբ։ Նախ զբաղվել եմ գունավոր մետաղների արտահանմամբ։ Հայաստանից և Ռուսաստանից վաճառել եմ Թուրքիային, Իրանին, Եվրոպային և դրա փոխարեն ներկրել եմ տարբեր ապրանքներ՝ ալյուր, ձու և այլն»։

Հարցին, թե այժմ ինչո՞վ է զբաղվում, գործարարը պատասխանել է՝ հանքարդյունաբերության և հյուրանոցային բիզնեսով, ինչպես նաև Հայաստանում գնել է Ալբերտ Երիցյանի հացի գործարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը