Լրահոս

15.12.2011 13:07


Սիլվա Համբարձումյանը Սյունիք մարզպետից պահանջում է 102 մլն դրամ կամ հանքի սարքավորումը

Սիլվա Համբարձումյանը Սյունիք մարզպետից պահանջում է 102 մլն դրամ կամ հանքի սարքավորումը

«Նա երեխա է ծեծել իր կաբինետում, բայց իշխանությունը ոչինչ չի արել։ Ես էլի գոհ եմ, որ իր նման կերպարն ասել է, թե զղջացել է։ Եթե չասեր, որ զղջում է, գործը չէր կարճվելու»,–ասյօրվա ասուլիսում հայտարարել է գործարար Սիլվա Համբարձումյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին։

Ստացվում է, որ միայն նախագահականում պետք է աշխատես, որ հարգանք վայելես,–պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում նա միանգամից հրաժարական տվեց, իսկ այժմ նման բան տեղի չունեցավ՝ ասել է Սիլվա Համբարձումյանը։

«7օր»–ի հարցին, թե հնարավո՞ր է՝ երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել գործը կարճելու նպատակով՝ գործարարը պատասխանել է, թե ինքը նույնիսկ Սուրիկ Խաչատրյանի հետ չի հանդիպել։ «Բողոքարկելու համար տասնօրյա ժամկետ ունեմ, եթե նա նորից պնդեց, թե չի զղջացել, գործը կբողոքարկվի»,–հավելել է Ս. Համբարձումյանը։

Հարցին, թե հիմա ինքն ի՞նչ է պահանջում Սուրիկ Խաչատրյանից՝ նա պատասխանել է՝ 102 մլն դրամ կամ հանքի սարքավորումը։

–Խոսել եմ քննիչի հետ և կարծում եմ, որ մինչև այս տարվա վերջը գործը կլուծվի իմ օգտին,–հույս է հայտնել գործարարը՝ նշելով, որ այդ դեպքում այդ գործը ևս կկարճվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը