Կարծիք

14.05.2025 20:49


Երկակի ստանդարտները Հայաստանում

Երկակի ստանդարտները Հայաստանում

2004թ. այրվել էր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ Ըստ օդում կախված լուրերի՝ ընդդիմադիր Նիկոլն այնքան փոխհատուցում ստացավ դրա դիմաց, որ կարող էր մի քանի մեքենա գնել։ Էլ չասած՝ աղմուկ-աղաղակի մասին։

2025թ. այրում են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։

Մինչ այսօր չեն հայտնաբերվել այդ հանցագործության հեղինակները։ Գևորգ Ստեփանյանն անձնական թշնամիներ չունի․ սա քաղաքական պատվեր է, և հիմնավոր կասկածներ կարող են լինել, որ այսօրվա չարաբաստիկ իշխանությունների մատը խառն է։

Նպատակը «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիներին իբրև թե վախեցնելն է, քանի որ մենք իրենց ցավեցնում ենք՝ բացահայտելով նրանց թալանը, կոռուպցիան, ապօրինությունները և կառավարման անկարողությունը։ Հետևաբար, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Իրենք բովանդակային պատասխաններ չեն կարողանում տալ և, կոռուպցիան ծածկադփոց անելու համար փորձում են մարդկանց շեղել։

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել այս հանցագործությունը։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է այս իշխանության վրա։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը