Լրահոս

15.12.2011 11:37


Հնդկաստանում կեղծ օղուց 100 մարդ է մահացել

Հնդկաստանում կեղծ օղուց 100 մարդ է մահացել

BBC.ru-ն տեղեկացնում է, որ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ավելի քան 100 մարդ է զոհվել ապօրինի արտադրված օղու թունավորումից։ Եվս քանի տասնյակ մարդ ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ՝ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցներում:

Աղբյուրը հաղորդում է, որ բոլոր թունավորվածները կեղծ օղին գնել են երկաթուղային կայարանի խանութներից մեկից:

Միջադեպից զայրացած տեղի բնակիչները հարձակվել են խանութի վրա։

Հարուցվել է քրեական գործ։ 4 անձ ձերբակալել է։

Այս խորագրի վերջին նյութերը