Լևոն Մելիք–Շահնազարյանի բնակարանի մոտ ոստիկանական շուրջօրյա հսկողություն է իրականացվում
2009թ. ապրիլի 1-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Արշակ Աղաբաբյանի փախուստից հետո՝ առ այսօր, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի բնակարանի և շենքի մոտ ոստիկանական շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Քաղաքագետն ասում է, որ ստեղծված իրավիճակը հոգեբանական շատ մեծ ճնշում է առաջացնում և ապրիլի 1-ից մինչև հիմա ինքը ոչ մի գիշեր չի կարողացել քնել։
Հիշեցնենք, որ Արշակ Աղաբաբյանը, որը հայտնի է«ԹուրքԱրշակ» մականունով, 2008 թ. դեկտեմբերի 29-ին Լևոն Մելիք-Շահնազարյանի դեմ իրականացրած մահափորձի գործով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Քաղաքագետը պնդում էր, որ այդ հանցագործության ետևում կանգնած են Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևըևադրբեջանականհատուկծառայությունները:
Արշակ Աղաբաբյանը փախուստի էր դիմել՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պահեստի պատուհանից։
-Ես վիրավորված եմ, որ Հայաստանի բանտից, կոպիտ ասած «ԿԳԲ-ի պադվալից», թուրք շպիոն, թե դիվերսանտ ասեմ, հնարավորություն է ստանում փախնելու։ Ես նստել եմ այդ բանտում ու այն ժամանակ շատ ավելի ջահել և ամուր էի, բայց որևէ մի հնարավորություն չէր տրվում փախուստի դիմելու։ Իսկ նրան բերել էին և սպասարկող կազմում էին դրել՝ ճաշ բաժանել, կարտոֆիլ մաքրել և այլն։ Միթե՞ ուրիշը չկար, եթե ուրիշը չկար, թող իրենք անեին,- ասել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Լևոն Մելիք–Շահնազարյանի բնակարանի մոտ ոստիկանական շուրջօրյա հսկողություն է իրականացվում
2009թ. ապրիլի 1-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Արշակ Աղաբաբյանի փախուստից հետո՝ առ այսօր, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի բնակարանի և շենքի մոտ ոստիկանական շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Քաղաքագետն ասում է, որ ստեղծված իրավիճակը հոգեբանական շատ մեծ ճնշում է առաջացնում և ապրիլի 1-ից մինչև հիմա ինքը ոչ մի գիշեր չի կարողացել քնել։
Հիշեցնենք, որ Արշակ Աղաբաբյանը, որը հայտնի է«Թուրք Արշակ» մականունով, 2008 թ. դեկտեմբերի 29-ին Լևոն Մելիք-Շահնազարյանի դեմ իրականացրած մահափորձի գործով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Քաղաքագետը պնդում էր, որ այդ հանցագործության ետևում կանգնած են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ադրբեջանական հատուկ ծառայությունները: