«Մայր ու որդի մայթեզրին կանգնած, սպասում էին փողոցն անցնեին, խեղճերին խփեցին, կես մարդ սարքեցին». հարևանուհի (տեսանյութ)
Նախօրեին Շիրակի փողոցի բնակիչները՝ մայր ու որդի, երեկ խանութից վերադառնալիս կանգնել են մայթեզրին, որ փողոցն անցնեն, երբ մեքենան հարվածել է և մի քանի մետր շպրտել հեռու։ Այս մասին NEWS.am–իհետ զրույցում պատմեց վրաերթի ենթարկվածների հարևանուհին՝ Նարինե Սիմոնյանը։
«Այս տարածքում միշտ վթարներ ու վրաերթեր են լինում, անցած տարի ինձ հետ անցնող կնոջն էլ գցեցին մեքենայիտակ ու խեղճը մահացավ։ Իսկ երեկ մայրը երեխու հետ կանգնել են, որ ճանապարհն անցնեն, խփել ու թռցրել է մի քանի մետր։ Խեղճերը կես մարդ դարձան, կնոջը երեկ են վիրահատել,տղային էսօր են վիրահատում»,–ասաց նա։
Տարածքի բնակիչները պահանջում են հետիոտնային անցման տեղը փոխել, իջեցնել դեպի Շիրակի փողոց, ինչպես նաևլուսացույց տեղադրել։
«Նշաններ թող դնեն, տեսադաշտն այնքան փոքր է, որ վարորդն էլ չի տեսնում դիմացը։ Արագությունը պետք է40 դնեն, որ մարդիկ կարողանան փողոցն անցնել, օր չկա, որ դեպք չլինի այստեղ»,–ասաց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները դիմելու են նաև քաղաքային իշխանություններին՝ լուսացույց տեղադրելու պահանջով։