Լրահոս

15.12.2011 10:49


Քլինթոնը հերքել է այն մեղադրանքները, թե ԱՄՆ–ը կապ ունի Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ

Քլինթոնը հերքել է այն մեղադրանքները, թե ԱՄՆ–ը կապ ունի Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արձագանքել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այն մեղադրանքներին, թե հենց ինքն է ռուս մի քանի գործիչների ակտիվ գործունեություն սկսելու ազդակ տվել։ Քլինթոնը նշել է, թե Ռուսաստանի բողոքի գործողությունները չեն կազմակերպվել դրսի ուժերի կողմից։

«Մեզ համար ամենանշանակալի արժեքներից է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը։ Ընտրությունները ժողովրդավարության միակ բաղադրիչ մասը չեն, դրանք ժողովրդավարության գոյության և հաջող զարգացման պայման են»,–ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Անկախ դիտորդները եզրակացրել են, որ քվեարկության ժամանակ նկատվել են բազում խախտումներ և միջամտության փաստեր։ Այսօր Ռուսաստանի բնակչությունը աշխարհի ամենակրթվածներից է, որտեղ կա աճող միջին դաս։ Այդ ամենը չի կատարվել դրսի միջամտությամբ, այն տեղի է ունեցել ներսից»,–Քլինթոնի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը